|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր՝ մարտի 3-ին, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. հայտնում է Yerkir.am-ը:
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր կհրապարակի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը:
Ամբաստանյալների փաստաբաններն ավելի վաղ միջնորդություն էին ներկայացրել իրենց պաշտպանյալների քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Նրանց հիմնական հիմնավորումն այն է, որ իրենց պաշտպանյալներին մեղադրանք է ներկայացվել 300.1 հոդվածով, չնայած ենթադրյալ արարքը կատարվել է հոդվածն ընդունելուց ավելի քան մեկ տարի առաջ:
Դատական նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.