Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը պատմել է չինական կորոնավիրուսի վերաբերյալ իր տեսիլքի մասին. տեղեկացնում է yerkir.am-ը՝ Rambler-ին հղումով:
Պատրիարքն իր հոգևոր հոտին այդ մասին հայտնել է կիրակնօրյա քարոզի ժամանակ և հայտարարել, որ մարդկությունը կդիմակայի այդ հիվանդությանը: Ըստ Իլյա Երկրորդի՝ հրե մարդ է թռչել իր գլխավերևով, հետո՝ անհետացել, այնուհետև պատրիարքը տեսել է երեխայի, որը մոտեցել է նրան ու թքել գետնին: Երեխան մատով խառնել է թուքն ու իր ճակատին խաչ նկարել:
Պատրիարքի կարծիքով՝ այդ նշանն ասում է, որ մարդիկ կհաղթահարեն վտանգավոր հիվանդությունը: Նա նաև հավելել է՝ մարդիկ դեռ չգիտեն՝ կորոնավիրուսն «Աստծո՞ւց է, թե՞ չարից»:
«Մի բան եմ ուզում միայն ասել՝ առանց Տիրոջ դա տեղի չէր ունենա: Եվ աղոթքի միջոցով ու Աստծո օրհնությամբ մենք կկարողանանք հաղթահարել այդ հիվանդությունը»,- ասել է Իլյա Երկրորդը:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք կա արդեն. հիվանդացածներից երկուսը վերադարձել են Իրանից, մեկը՝ Իտալիայից: