|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին առաջին անգամ պաշտոնական այցով կայցելի Երևան: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Վրաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի ժամանման ճշգրիտ ժամկետը դեռ հայտնի չէ, բայց, ենթադրաբար, այցը կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին:
«Այցի համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ղարիբաշվիլին պաշտոնական այցով արդեն ժամանել էր Երևան, բայց որպես Վրաստանի վարչապետ: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2013-2015 թվականներին:
Ինչ վերաբերում է այցերին Վրաստանի պաշտպանության նախարարի մակարդակով, ապա նման այց տեղի է ունեցել 2019-ի փետրվարին, երբ Վրաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Լևան Իզորիան այցելեց Երևան: