|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մարտի 6-7-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Մարտի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Արարատ Միրզոյանի և Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը տեղի կունենա մարտի 7-ին՝ ժամը 13:30, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը` ժամը 14:00-ին:
Հանդիպման արդյունքներով ժամը 15:00-ին, Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: