կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-26 12:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ԵՄ 2020 թ-ի աջակցության ծրագրում արդարադատության և ոստիկանության ոլորտների բարեփոխումներն են․ Մհեր Գրիգորյան

ՀՀ-ԵՄ 2020 թ-ի աջակցության ծրագրում արդարադատության և ոստիկանության ոլորտների ռազմավարական բարեփոխումների ուղղություններն են, որոնք ՀՀ կառավարության գերակայություններից են՝ Yerkir.am-ի տեղեկացմամբ, ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ԵՄ պայմանագրի կիրարկման միջոցառումների համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում՝ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման թեմայով լսումների ժամանակ։

Լսումներին մասնակցում է նաև ՀՀ-ու ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը։

 «Դեռևս նախորդ տարի ինտենսիվ աշխատանքներ են ծավալվել ոլորտային ռազմավարությունների և Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակման ուղղությամբ։ Ոլորտային ռազմավարության մի մասը ընդունվեց նախորդ տարի, մյուս մասը գտնվում է վերջնականացման փուլում»,-ասաց Մհեր Գրիգորյանը։

Երկկողմ ձևաչափով տրամադրվող աջակցության ծավալների մասին Գրիգորյանը խոսեց թվերով․ «Մեզ հաջողվել է ավարտել 2017 թ-ի 34,5 միլիոն եվրոյի և 2018 թ-ի 46 միլիոն եվրոյի գործընկերություների ծրագրով նախատեսված աջակցության համաձայնագրերի ստորագրման, հաստատման գործընթացները և մտնել իմպլեմենտացման փուլ։

2019 թ-ի գործողությունների ծրագրով նախատեսված՝ աջակցության համաձայնագրերն արդեն իսկ հավանության են արժանացել և կստորագրվեն առաջիկայում, որոնցով աջակցության ծավալը զգալիորեն ավելացել է՝ կազմելով 65 միլիոն եվրո։

2020 թ-ի գործողությունների ծրագրով նախատեսված աջակցության ուղղություններն արդեն իսկ նախանշվել և հստակեցվել են, որով նախատեսվող աջակցության ծավալը, հուսով եմ, կլինի ավելին, քան 2019 թ-ի համար նախատեսված գումարի չափը»։

Բացի երկկողմ աջակցության ձևաչափից ԵՄ-ի հետ համագործակցության հարթակ է նաև Արևելյան համագործակցության գործիքակազմը, որի միջոցով ևս իրականացվում են մի շարք ծրագրեր, ինչպես, օրինակ, Հարևանության ներդրումային հարթակ գործիքը, որի միջոցով կիրականացվեն էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման, սահմանների արդիականացման և այլ ծրագրեր։

ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգում են նաև ռազմավարությունների արդիականացման և դրանց հիման վրա իրականացվող բարեփոխումների գործընթացները։

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի կիրարկման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել ճանապարհային քարտեզը, այժմ կենտրոնացել է կիրարկման գործընթացի վրա՝ ասաց Մհեր Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․