|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդարադատության նախարարությունում աշխատանքային գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու համար կատարվել են մի շարք բարեփոխումներ:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, քաղաքացիների դիմումներին, հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, հասարակության հետ անմիջական կապը խորացնելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով սկսել են գործել հետևյալ հեռախոսահամարները`
ՀՀ արդարադատության նախարարություն` 35 83 99
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն` 34 22 29
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն` 52 45 16
Քրեակատարողական ծառայություն` 44 22 73
Էլ. փոստ` [email protected]
Բացի այդ`նոտարական գրասենյակներում, ՔԿԱԳ եւ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմիններում, բոլոր տարածքային բաժիններում տեղադրվել են ցուցատախտակներ, որոնց վրա փակցված են`
1. դիմումի ձևանմուշներ` պետական գրանցման, պետական հաշվառման և պետական միասնական գրանցամատյանից տեղեկություններ ստանալու համար, տեղեկություններ` լրացման կարգի և փաստաթղթերի տրամադրման ժամկետների մասին,
2. պետական գրանցման, պետական հաշվառման և տեղեկություններ ստանալու համար վճարվող պետական տուրքերի հաշվեհամարները և վճարման ենթակա գումարի չափը,
3. աշխատանքի օրերը և ժամերը:
Պետական ռեգիստրի կայքում` www.stateregistry.am, տեղադրվել են առևտրային կազմակերպություն գրանցելու համար հիմնադիրների ժողովի արձանագրության, հիմնադրի որոշման և կանոնադրության նմուշային ձևերը, ինչպես նաև անվճար տեղեկություններից օգտվելու ձևերը: