Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլի» էլիտան առավոտից ոտքի վրա էր. դրամահավաքի գործընթացն ամբողջովին կլանել էր ակտիվին: Ճի՞շտ է, որ բոլոր գործարարներին, հանքարդյունաբերողներին իմքայլականները, այդ թվում եւ կառավարության աշխատակազմից, հորդորել են ակտիվ մասնակցել դրամահավաքին՝ հարցրինք «Իմ քայլից» Հրաչ Հակոբյանին։ «Ո՞վ է ասում, անունը տվեք, հիմա լիքը բան են ասելու էս ընթացքում»:
Հա, բողոքում են, արձանագրում են, որ Նիկոլն ասում էր` առաջ «չամադաններով Բաղրամյան 26 էին գնում, հիմա «Դվին» ռեստորան ենք գնալու, նրանց ասվել է` պետք չի «երեւաք»՝ ներկայացուցիչ ուղարկեք: «Դե թող մի հատ անուն-ազգանունը հրապարակի»:
Որ փռեք ասֆալտի՞ն, տանեք նստացնե՞ք։ «Չէ, թող ի՛նքը մեզ դատի տա, մի հատ ըտենց իրավական քայլի դիմի, եթե վստահ է, որ նման բան է եղել, հիմա էդ մարդը կարա, չէ՞, ասի նաեւ, որ հորդորել ենք տունը ծախի, բերի մուծի»: Նման բան է՞լ եք ասել։ «Չէ, օրինակի համար եմ ասում»: Դուք ո՞ւմ եք հորդորել, ասում են` 4-5 հոգու պետք է «հորդորեիք», չե՞ք հորդորել Սամվել Ալեքսանյանին, նա ձեր ընտրատարածքի ընտրողներից է։ «Ոչ, չեմ հորդորել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։