Փոխարժեքներ
25 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 22:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Շիրակի մարզի Քեթի-Աշոցք ավտոճանապարհը դժվարանցանելի է:
Սոթք-Քարվաճառ (բուք է), Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ և Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» (մառախուղ է) կոչվող հատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բաց:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։