|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Ժնևում հանդիպել է իր հայ գործընկերոջ` Զոհրաբ Մնացականյանի հետ. հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով:
Նշվում է՝ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպելու և որոշ «առանցքային խնդիրներ» քննարկելու հնարավորության համար:
Հիշեցնենք՝ նախարարների նախորդ բանակցությունները տեղի են ունեցել նոյեմբերին Լավրովի՝ Երևան այցի ընթացքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս օրերին Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին: