|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկկողմ օրակարգում արդիական հարցերը, այդ թվում՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման հարցը։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Աստանայում երկու նախարարների հանդիպման ժամանակ, որը կայացել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի շրջանակում, «տարածաշրջանային խնդիրների շուրջ կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել»։ Դիտարկվել են Հարավային Կովկասում իրավիճակի համապարփակ կայունացմանն ուղղված քայլերը։ Ընդգծվել է ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների բոլոր ուղղություններով։