|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Շարունակվում է Սիրիայի Իդլիբ նահանգում ընթացող մարտերը սիրիական բանակի և թուրքական բանակի աջակցությամբ գործող հակակառավարական ուժերի միջև: Օրերս Իդլիբում դեռևս իրենց ներկայությունը շարունակող հակակառավարական ուժերը՝ թուրքական հրետանու և այլ ուժերի աջակցությամբ, փորձել էին առաջ շարժվել և ճեղքել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը: Ռուսական օդուժի օգնությամբ՝ Ասադի զորքերին հաջողվեց հետ շպրտել հակառակորդին:
Թուրքիան պարբերաբար Սիրիա է ուղարկում նոր շարասյուններ: Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Թուրքիայի՝ զերծ մնալ ահաբեկիչներին աջակցելուց: Երեկ հակառակավարական ուժերը դարձյալ գրոհ ձեռնարկեցին: Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ նրան հաջողվեց գրավել Իդիլբի Նեյրաբ քաղաքը:
Այդ ընթացքում տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես են ռուսական ստորաբաժանումները հարվածներ հասցնում ահաբեկիչների շարասյանը, որը կազմված է նաև թուրքական զինտեխնիկայից: Ռուսական Սու-24Մ կործանիչների հարվածների հետևանքով բոլոր տանկերը շարքից դուրս են եկել:
Անկարան և Մոսկվան դեռևս չեն մեկնաբանել կատարվածը:
Տեսանյութը՝ հղումով.