Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
18-րդ դարի թագը, որը մեծ կրոնական կարևորություն ունի, 21 տարի առաջ կորել էր Եթովպիայի եկեղեցուց. գրում է CNN-ը՝ Նիդեռլանդների կառավարության հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
Եթովպական ծագումով Սիրակ Ասֆոն, որը Նիդեռլանդներ է ներգաղթել 1970-ականներին, հայտարարություն է տարածել այն մասին, որ թագը «իր ձեռքն է ընկել» 1998 թվականին։
Նախկին փախստական Ասֆոն հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ թագը գտել է իր տանը հյուրի թողած ճամպրուկի մեջ, ու այն թաքցրել 21 տարի։
Նրա վստահեցմամբ՝ ինքը ցանկություն չի ունեցել վերադարձնել «գողացած ժառանգությունը այն նույն ռեժիմին, որից այն գողացվել էր» և 21 տարի սպասել ու պաշտպանել է այն։
Դեռևս 2019-ին Նիդեռլանդների քաղաքացի Ասֆոն դիմել էր այդ երկրի ԱԳՆ, որպեսզի հայտնի, որ թագն իր մոտ է։
Նման քայլը մի շարք խոսակցությունների առիթ էր դարձել, որոնց գագաթնակետը դարել էր հանձնման հատուկ արարողությունը, երբ Եթովպիայի նախագահ Աբի Ահմեդը պաշտոնապես ստացավ արտեֆակտը։
Ամփոփվում է՝ աֆրիկյան պետության նախագահը շնորհակալություն է հայտնել «թանկարժեք թագը» վերադարձնելու համար: