Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Գնումների մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող` ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ առաջարկությունները հիմնականում ընդունվել են: Նա ասաց, որ առաջին առաջարկը վերաբերում է նրան, որ նորմ է նախատեսվում: Եթե գնման գործընթացում մասնակից ընկերությունը կունենա ինչ-ինչ տեխնիկական փոքր պարտավորություն բյուջեի նկատմամբ, ավտոմատ դուրս չի մղվի գնման գործընթացից: «Կարևոր է, որ խթանենք մրցակցությունը»,- ասաց նախարարը:
Հաջորդ առաջարկով նախատեսվում է պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառել նաև պետական երեք պաշտոնների՝ ՀՀ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ և ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը: «Այս ծախսերը պետք է ևս պետական գաղտնիք լինեն և ներառվեն պետական գնումների ցանկում»,- ասաց Արամյանը և նշեց, որ միջազգային փորձն են ուսումնասիրել և հասկացել, որ դա անվտանգության կարևոր նորմ է:
Մյուս առաջարկություններից է գնումների բողոքարկման խորհրդի անդամների անկախության աստիճանի բարձրացումը: «Սահմանված էր, որ նրանք ստանում են աշխատավարձ, այսինքն՝ պետք է գործատու ունենային, իսկ դրանով անկախությունը չէր ապահովվում: Հիմա փոփոխություն է արվում, և պետք է ստանան վարձատրություն պետության կողմից: Գաղափարն այն է, որ խորհրդարանի ներկայացուցիչներն աշխատում են դատարանի և դատավորների տված գաղափարախոսության շրջանակում, այսինքն՝ նույնատիպ ֆունկցիաներ են իրականացնելու, բայց գնումների ոլորտում»,- ասաց նախարարը:
Հաջորդ առաջարկը նույնպես բողոքարկման խորհրդի անդամներին է վերաբերում: «Հստակեցվել է, որ անդամներին ներկայացվող պահանջները լինեն հստակ»,- ասաց Արամյանը` հավելելով, որ նրանք պետք է ունենան տնտեսական բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձը պետական ոլորտում լինի 5 տարվա, իսկ մասնագիտական փորձը՝ 7 տարվա: