| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հնդկաստանը Մեծ Բրիտանիայից պահանջում է վերադարձնել աշխարհի ամենահայտնի ադամանդներց մեկը` «Կոհինորը»: Times of India-ի տեղեկացմամբ, մտավորականներից ու քաղաքական էլիտայի անդամներից կազմված նախաձեռնող խումբը հայց է նախապատրաստում Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի դեմ` նոյեմբերի 12-15-ը Հնդկաստանի վարչապետի` Լոնդոն այցելությանն ընդառաջ:
Նրանք նշում են, որ աշխարհին հայտնի ադամանդն իրենց ազգային հարստությունն է, եւ այն բազմաթիվ արժեքներից միայն մեկն է, որ բրիտանացիները դուրս են բերել Հնդկաստանից «կասկածելի հանգամանքներում»:
«Կոհինոր» ադամանդն աշխարհի հնագույն եւ նշանավոր ադամանդներից է: Ըստ ավանդության նա գտնվել է 5 հազար տարի առաջ` Հարավային Հնդկաստանում: Նրա առաջին տերը եղել է Արեւի աստծո որդին` առասպելական Կարնան` հնդկական «Մահաբհարատա» էպոսի հերոսը: Մինչեւ 1304 թվականը ադամանդը պատկանել է հնդկական ռաջաների դինաստիային, այնուհետեւ անցել ձեռքից ձեռք, իսկ 1739 թվականին պարսից Նադիր շահը, նվաճելով Հնդկաստանը, յուրացնում է նաեւ ադամանդը եւ հենց ինքնէլ անվանում է այն «Կոհինոր»` «Լույսի սար»:
Դարեր անց Հնդկաստան վերադարձված ադամանդը 1850 թվականին որպես պարգեւ հանձնվում է Անգլիայի Վիկտորյա թագուհուն:
108.9 կարատանոց ադամանդն այդ ժամանակներից զարդարում է բրիտանական թագը, որն այսօր կրում է Ելիզավետա Երկրորդը: