կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-25 11:39
Տարածաշրջան

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան ամենամեծահոգի երկիրն է աշխարհում

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան ամենամեծահոգի երկիրն է աշխարհում

Ներկայացնում ենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում՝ մասնավորաբար:

 

«21-րդ դարում մարդիկ դեռ մահանում են սովից, համաճարակից: Կանայք և երեխաներ սպանվում են պատերազմների ժամանակ: Երբ հարուստ երկրներում մարդիկ ապրում են առատության մեջ, աղքատ երկրներում մարդիկ մահանում են համաճարակից: Այս երևույթը մարդկային արժանապատվությանը հարիր չէ: Այն աշխարհում, որտեղ սպանվում են երեխաներ, ոչ ոք անմեղ չէ, ապահովված չէ և չունի մշտական հանգիստ»:

 

«Ականատես ենք նաև լինում, երբ փորձում են լռեցնել Պաղեստինում երեխաների, հաշմանդամների սպանդին դիմադրություն ցույց տվող անձանց: Նրանց անմիջապես մեղադրում են ահաբեկչությանն օժանդակելու մեջ: Ակներև է նաև այն` ովքեր բղավում են, որ չկա մամուլի ազատություն, Պաղեստինում սպանված լրագրողներին չեն անդրադառնում»:

 

«Իրաքում տեղի ունեցածը ազդում է տարածաշրջանի բոլոր երկրների վրա, գլխավորությամբ երկրիս՝ Թուրքիայի: Հանուն խաղաղության և եղբայրության՝ Թուրքիան շարունակելու է Իրաք ժողովրդի կողքին լինել: Իսկ Սիրիայի հարցն արդեն սահմանն անցել է: Այսուհետ գործելու ժամանակն է, անցել է խոսքի ժամանակը: ՄԱԿ-ը պետք է իր ծանրակշիռ խոսքն ասի»:

 

«Թուրքիայում ապաստանում են 1.5 միլիոն սիրիացի փախստականներ: Նրանցից շատերին մեր հնարավորությունների սահմանում ենք հյուրընկալում: Իսկ աշխարհից մեզ ինչ-որ լուրջ օժանդակություն գալի՞ս է: Դժբախտաբար՝ ոչ: Այս պահի դրությամբ սիրիացի փախստականների համար ծախսված գումարը գերազանցել է 3.5 միլիարդ դոլարը: Շրջակա երկրներում էլ 2.5 միլիոն փախստական կա: Դրա դիմաց ՝ հարուստ և հզոր եվրոպական երկրները ընդամենը 130.000 սիրիացի փախստական են ընդունել: Սիրիայի ճգնաժամը գնալով մեծանում է: Անհնար է այլևս անտարբեր մնալ: Թուրքիան, ծախսելով ազգային եկամտի 21 տոկոսը մարդկային օգնության համար, դարձել է աշխարհի ամենամեծահոգի երկիրը: Թուրքիան ահաբեկչությանը օժանդակող և դրա վրա աչք փակող երկիր չէ, ընդհակառակը՝ դրա դեմ պայքարող երկիր է: Քանի որ 30 տարի շարունակ ահաբեկչական գործողություններ տեսած երկիր ենք»:

 

Լսելով Էրդողանի ելույթը և ծանոթ չլինելով նրա վարած քաղաքականությանը` մարդը կարող է հավատալ, որ Թուրքիան ամենադեմոկրատական և իսկապես «ամենամեծահոգի» երկիրն է աշխարհում: