Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ հայտնել է, որ փխրուն աշխարհագրության մեջ գտնվող Թուրքիայի բարգավաճ ապագան հնարավոր կլինի իրագործել նախապես ճիշտ վերլուծելով այդ ռիսկերը ու արդյունավետ պայքարելով դրանց դեմ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Ըստ Ֆիդանի՝ Թուրքիան մի կողմից ուշադրությամբ հետևում է գլոբալ փոխակերպումներին, իսկ մյուս կողմից՝ վարում է արդյունավետ, ուղղորդող և վճռական արտաքին քաղաքականություն՝ համահունչ իր ազգային շահերին ու նպատակներին։
«Թուրքիան աշխարհում 3-րդ երկիրն է, որն ունի ամենաշատ դիվանագիտական ցանցը՝ 261 օտարերկրյա ներկայացուցչություններով։ Մեր դիվանագիտական լայն ցանցը մեզ հնարավորություն է տալիս ակտիվ քաղաքականություն վարելու և մեր զրուցակիցների հետ ուժեղ նախաձեռնություններով հանդես գալու»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։