կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-19 22:28
Հասարակություն

Քաղաքացիները «Սանիթեք»-ի 18 հատ աղբամաններ են հափշտակել. գործը դատարանում է

Քաղաքացիները «Սանիթեք»-ի 18 հատ աղբամաններ են հափշտակել. գործը դատարանում է

Քաղաքացիներ Էդվարդ Կուրեղյանը եւ իր ծանոթ հանդիսացող Թովմաս Միրզոյանը 2019 թվականի սեպտեմբերի 16-ին «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող 18 աղբամաններ են հափշտակել։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդվարդ Կուրեղյանը եւ Թովմաս Միրզոյանը Երեւան քաղաքի Նուբարաշեն 11-րդ եւ 15-րդ փողոցներում տեղադրված «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող եւ 100 հազար ՀՀ դրամ արժողությամբ աղբամանները գաղտնի հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ծանոթ Թովմաս Միրզոյանի հետ, 2019 թվականի սեպտեմբերի 16-ին վերջինիս պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են նշված վայրեր, որտեղ խմբի կազմում՝ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասին թվով 18 հատ աղբամանները տեղավորել են հիշյալ ավտոմեքենայի թափքում, որից հետո դրանք տեղափոխել են իրեն պատկանող Երեւան քաղաքի Նուբարաշեն Ա թաղամաս 86-րդ հողակտոր հասցե եւ այդ կերպ հափշտակել դրանք՝ «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի՝ 1.800.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Գողություն՝ խոշոր չափերվ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։

Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Գործը փետրվարի 6-ին մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին։