|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանում ոչ ոք էլ մինչև վերջ չի պայքարում. մեկ-երկու օր կանգնում են, հետո հոգնում ու տներով են գնում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
Ըստ նրա` պայքարել` նշանակում է գնալ մինչև վերջ, ոչ թե, նպատակը կիսատ թողած, հանձնվել: «Օրինակ` «Դեմ եմ»-ի ակցիան: Պայքարելու իմաստը ո՞րն էր, որ աղբի արկղներն իրար կողք շարե՞ն: Պետք է մեկ անգամ հավաքվեն ու մնան: Իսկ մարդկանց հետ խոսում էի, ու ինձ ասում էին` մենք երեկոյան կգնանք, երբ հովն ընկնի, վախենում են` մաշկը սևանա: Բուրժուազիա է, էլի, դուրս են գալիս զբոսանքի: Բա տենց պայքար կլինի՞»,- ասաց Կարապետյանը: