|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հաշվի առնելով, որ վերջին ժամանակահատվածում բազմաթիվ են անմեղության կանխավարակածի սկզբունքի ոտնահարումները եւ դրա էության նենգափոխությունը ամենատարբեր հարթակներում` «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը պատրաստել է անմեղության կանխավարակածի հիմնախնդիրներին առնչվող բազմակողմանի վերլուծություն։ Այս մասին գրված է արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի գլխավորած «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ Ֆեյսբուքի էջում։
«Դրանում ոչ միայն անդրադարձ է կատարվում միջազգային փաստաթղթերերում առկա կարգավորումներին եւ ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, այլ նաեւ հատուկ ուսումնասիրության են ենթարկվել սկզբունքին վերաբերող մի շարք խնդրահարույց հարցեր, հատկապես կարեւորելով՝
• Անմեղության կանխավարկածը պաշտոնատար անձանց հայտարարությունների համատեքստում
• Անմեղության կանխավարկածի սկզբունքի կիրառությունը այն դեպքերում, երբ քրեական գործը հարուցված չէ։ Հարգելի իրավապահներ կարդացե՛ք ու կրկին՝ կարդացե՛ք
• ԶԼՄ հրապարակումների համատեքստում անմեղության կանխավարկածը եւ խոսքի ազատությունը
• Անմեղության կանխավարկածի եւ առանց դատավճռի գույքի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտների հարաբերակցությունը»։
«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ն իր հիմնական առաքելություններից մեկը համարում է մասնագիտական, սակայն հանրամատչելի վերլուծությունների միջոցով այն ոլորտների վերաբերյալ լույս սփռելը, որոնք տարակերպ են մեկնաբանվում։ «Կարծում ենք` աշխատանքը այս առումով օգտակար կլինի զանգվածային լրատվության միջոցների, պաշտոնատար անձանց եւ ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրվողների համար»,- գրել է նա։
Վերլուծությունը` հետեւյալ հղմամբ: