Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1. Հանցավորության դեմ պայքարը պետության կարևորագույն հանձնառություն է: Այն կոչված է ապահովելու մարդու իրավունքներն ու ազատությունները հանցավոր ոտնձգություններից: Հենց այդ պայքարի արդյունավետությամբ է մեծապես պայմանավորված երկրում իրավակարգի հաստատումը, սոցիալական արդարության վերականգնումն ու ի վերջո իրավունքի գերակայության արմատավորումը:
2. Պետության և հասարակության առաջընթացին լուրջ մարտահրավեր է հատկապես կոռուպցիոնհանցավորությունը, որի դեմ պայքարը պետք է իրականացվի պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի խստագույնս պահպանմամբ, կոռուպցիոներևույթների նկատմամբ իրավասու մարմինների և հասարակությանբացարձակ անհանդուրժողական վերաբերմունքով:
3. Այսքանով հանդերձ, իրավական պետության գաղափարը պահանջում է այդ գործընթացում իրավական սկզբունքների և ընթացակարգերի պահպանում, որոնցից շեղումը չի կարող արդարացվել անգամ հանցավորության դեմ պայքարի իրավաչափ նպատակով:Ասվածը նախևառաջ նշանակում է, որ պետության, իսկ կոնկրետ դեպքում՝ իրավապահ մարմինների ու դատարանների ակտերը, այդ թվում՝ գործողությունները, պետք է խարսխված լինեն մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգելու սահմանադրական պահանջի վրա:
4. Քրեական գործով ցանկացած ընթացակարգի անկյունաքարային սկզբունք է անմեղության կանխավարկածի հարգումը: Անմեղության կանխավարկածը՝ որպես արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչ, ենթադրում է, որ հանրային իշխանության մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ անձի մեղավորության մասին կանխակալ ու վաղաժամ գնահատականներից՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում:
5. Անմեղության կանխավարկածի չպահպանումը կարող է խաթարել արդարադատության ողջ գործընթացը, ինչպես նաև ձևավորել անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին հասարակական ընկալում կամ նպաստել դրան: Ուստի, այս սկզբունքը պետք է անշեղորեն պահպանվի ցանկացած քրեական գործով վարույթի ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչ հանցավոր արարքի մասին է խոսքը, հասարակության շրջանում ինչ վարկ ունի անձը և այլն:
6. Մյուս կողմից հանրային իշխանությունը պետք է գործի թափանցիկության և հաշվետվողականության պահանջների պահպանմամբ: Այս առումով, ողջունելի է, որ վերջին ժամանակներս իրավապահ մարմիններն առավել մեծ ծավալի տեղեկություններ են տրամադրում հանրությանը իրենց կողմից քննվող գործերի ու դրանց ընթացքի մասին: Հատկապես կարևոր է օբյեկտիվ տվյալներ պարունակող նյութերի տարածումը (օրինակ՝ տեսանյութեր, որոնք հասարակությանը հնարավորություն են տալիս պատկերացում ձևավորել կոնկրետ հանցավոր արարքով պատճառված վնասի չափի կամ բնույթի մասին և այլն): Այսպիսի պրակտիկան ուղղակիորեն բխում է այդ գործերի նկատմամբ հանրային վստահության ապահովման հիմնարար գաղափարից: Ասվածը, սակայն, չի նշանակում, որ կատարված դատավարական գործողություններն ու արդյունքները կարող են ներկայացվել՝ դրանց անհերքելիության և ապացուցված փաստեր լինելու հաստատմամբ: Սա լրջորեն կարող է խաթարել հիմնարար իրավական պահանջն այն մասին, որ որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, և դրանով հանդերձ՝ ապացույցների գնահատման քրեադատավարական սկզբունքները:
7. Մարդու իրավունքների երաշխավորման հարցում անփոխարինելի է փաստաբանների դերը:Փաստաբանի մասնագիտական աշխատանքն արդարադատության գործընթացի անբաժան մասն է: Առանց այդ աշխատանքի հնարավոր չէ ունենալ իրավունքի գերակայության վրա հիմնված արդարադատություն:
8. Ուստի, հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ չափազանց կարևորէ հասարակությունում փաստաբանի աշխատանքի վերաբերյալ իրավական ճիշտ մշակույթի ու ընկալումների արմատավորումը, որ փաստաբանի գործունեությունն ուղղված է յուրաքանչյուրի իրավաբանական օգնության իրավունքի ապահովմանը, հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը:
9. Փաստաբանին պետք է վերաբերվել նրա օրինավորության ու բարեխղճության կանխավարկածով: Փաստաբանին չի կարելի նույնացնել իր վստահորդի հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան