Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս բացահայտված փաստաթղթերն ապացուցում են, որ Թալեաթ փաշան է եղել Հայոց Մեծ եղեռնի հեղինակը: Հստակ ապացույցներ կան, որ 1915-1916 թվականներին նա է կազմակերպել Օսմանյան կայսրության հայերի աքսորը դեպի արաբական անապատներ. տեղեկացնում է Լոնդոնում գործող «Կոմիտաս» հաստատությունը:
Ըստ փաստաթղթերի` նրան պարբերաբար թարմ լուրեր են հաղորդել աքսորված հայերի, նաեւ հայ մտավորականների մասին, որոնք ենթարկվել էին «հատուկ վերաբերմունքի»:
Թեեւ թուրքական բազմաթիվ արխիվային նյութեր անհասանելի են, սակայն բացահայտված օսմանյան փաստաթղթերը, ինչպես նաեւ Թալեաթի` 1917 թվականին արված գրառումները վկայում են, որ 1915-1917 թվականների ընթացքում Օսմանյան կայսրությունում ապրող հայերի մեծ մասն «անհետացել է կամ տեղահանվել»:
Բնականաբար, Թալեաթի գրառումներն անձնական օգտագործման համար են եղել, այլ ոչ թե հրապարակման, եւ պահպանվել են այն պատճառով, որ Թալեաթը սպանվել է 1921 թվականին, ու նրա այրին դրանք հանձնել է մի թուրք պատմաբանի, որն էլ հրատարակել է մարդասպանի հիշողությունները:
Թալեաթի գրառումների համաձայն` 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունից 1.150.000 հայ է «անհետացել»: Սակայն այդ թիվը չի ներառում այն տասնյակ հազարավոր հայ կանանց ու երեխաներին, որոնք մահմեդականացվել են: