կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-02-19 14:09
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բալային համակարգով զրկումները՝ մարտի վերջից, ապրիլի սկզբից․ Փաշինյան

Բալային համակարգի արդյունքներով վարորդական իրավունքից զրկումները կսկսվեն մարտի վերջից, ապրիլի սկզբից՝ Yerkir.am-ի տեղեկացմամբ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում։

Նա վստահեցրեց, որ պահելու են իրենց խոստումը՝ թե քաղաքացին իրենց համար տուգանվելու մատերիալ չէ և երբեք թույլ չեն տա, որ անարդար կերպով մարդիկ տուժեն։ Այդ անարդարության գիծը, ըստ նրա, օրինապահ երթևեկությունն է։

Փաշինյանի խոսքով՝ ավտոմեքենաների թիվն ավելացել է, բայց վթարների թիվը՝ նվազել։

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ՃՈ բալային համակարգը, թեև արդեն ուժի մեջ է մտել, բայց պարեկային ավտոմեքենաները խախտումներն արձանագրող սարքերով հագեցվելու են միայն սեպտեմբերին։ Իսկ առանց այդ սարքերի՝ տեսուչի արձանագրած խախտումով բալ հանել օրենքը թույլ չի տալիս։

Մանրամասն՝ տեսանյութում․