| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ներքաղաքական հայտարարությունների ամենաթեժ օրը լինելու է դեկտեմբերի 22-ը: «Հրապարակ»-ը գրում է, որ այդ օրվա վրա քաղաքական ուժերի կենտրոնացման «պատճառը» թերևս դեկտեմբերի 21-ին սպասվող աշխարհի վերջն է: Եթե այն «չլինի», 22-ին իրենք կարող են կրկին զբաղվել քաղաքականությամբ: Այդ օրը տեղի է ունենալու ՀՀՇ համագումարը՝ Մելիք Ադամյանի վրա գտնվող կառավարության նիստերի դահլիճում: Դեռևս պարզ չէ, թե որտեղից է հնչելու Րաֆֆի Հովհաննիսյանի սպասված հայտարարությունը:
Ինչպես թերթին տեղեկացրին ՕԵԿ-ից, նաև իրենց համագումարն է այդ օրը տեղի ունենալու՝ Մարզահամերգային համալիրում: Ի դեպ, ՕԵԿ համագումարին հրավիրվել են ավելի շատ պատվիրակներ, քան ՀՀԿ համագումարին՝ մոտ 2 հազար 400: Ըստ երևույթին, ՕԵԿ-ն էլի դահլիճը կլցնի այստեղից-այնտեղից բերված ուսանողներով ու ՀՀԿ-ից մերժված անձանցով: Քաղաքական ուժերից ՕԵԿ համագումարին ներկա կլինի միայն ՀՀԿ-ն, քանի որ իրենք հայտարարել են ու կրկին հայտարարելու են, որ պաշտպանում են ՀՀԿ թեկնածուին: