|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ալիեւին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հա, ու եւս մեկ դիտարկում Մյունխենից:
Ալիեւին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին: Հայկական ՖԲ տիրույթն ահագին մեմեր ստեղծեց:
Բայց հուսամ, լավ եք հաշվել: Ուշադիր կլինեք, հաջորդ հնարավոր հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք: Նման դրվագները դժվար են մարսվում:
Մշտապես զգոն կպահեք արարողակարգի ծառայությունը»:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցի շրջանակներում գտնվում էր Գերմանիայում: Հենց գերմանական քաղաքներից մեկում՝ Մյունխենում էլ նա հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որտեղ էլ տեղի էր ունեցել երկու երկրների ղեկավարների բանավեճը: