կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-18 12:04
Հասարակություն

Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները. նոր հրաժարական

Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները. նոր հրաժարական

Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքների պատասխանատու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վարդգես Զուռնաչյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ աջափնյակցիներ,

անցած մեկ տարվա իմ եւ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի իմ գործընկերների հետ համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ գրեթե հաջողվել է լուծել մեր առջեւ դրված խնդիրները։ Անշուշտ, եղել են նաեւ թերություններ։

Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքների պատասխանատու։ Մաղթում եմ բեղումնավոր աշխատանք նշված պարտականությունները ստանձնող աշխատակցին»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել, ում այդ պաշտոնում կփոխարինի Թելման Թադևոսյանը:

Վերջինս եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը, ով պաշտոնը ստանձնել էր 2018-ի հոկտեմբերին: Որոշ ժամանակ անց՝  2020-ի հունվարի 31-ին, նա հրաժարականի դիմում էր ներկայացրել: