Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում իրականացնել ստանձնած միջազգային պարտավորություններն ու իրագործել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը երաշխավորելու Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը։
Այս մասին նշվում է Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության այսօր տարածած հայտարարության մեջ։
«Ֆրանսիան ցավում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման առիթով, որը հակասում է հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և վտանգում բանակցային գործընթացին։ Մեր լիակատար աջակցությունն ու համաձայնությունն ենք հայտնում ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի՝ հուլիսի 26-ի հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում իրականացնել ստանձնած միջազգային պարտավորություններն ու իրագործել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ նախանշված ժամանակավոր միջոցները, որոնք պարտադիր են։
Պահանջում ենք վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով, ինչպես նաև ապահովել բնակչությանը գազով և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարմաբ։
ԵՄ-ի հետ միասին, Ֆրանսիան շարունակում է լիովին հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատմանը, ուղերձ, որն արտահայտվել է ԵՄ ներկայացուցչի և Արտաքին գործերի նախարարի կողմից ապրիլի վերջին Հայաստան և Ադրբեջան կատարած այցի ընթացքում»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։