Փոխարժեքներ
03 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ` կապված մամուլում հայտնված այն տեղեկությունների հետ, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին, հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել:
Բալասանյանի հայտարարության մեջ ասված է.
«Սիրելի գյումրեցիներ
Ընտրված օրվանից ամեն ինչ արել եմ եւ շարունակելու եմ անել, որ Գյումրին նմանվի մեր երազանքների քաղաքին:
Աղբահանություն, փողոցային լուսավորություն, ճանապարհաշինություն, օգնություն կարիքավոր ընտանիքներին, կանգառների բարեկարգում՝ այս ամենը պահանջում է լարված ու ամենօրյա աշխատանք:
Վստահեցնում եմ Ձեզ, որեւէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր, բայց պատվաբեր առաքելությունից:
Ես մնալու եմ Գյումրիում եւ շարունակելու եմ Ձեզ հետ միասին շենացնել մեր քաղաքը»: