կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-04 09:55
Առանց Կատեգորիա

Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլի» պատգամավորները կգնա՞ն սահմանադրական կարգի տապալման. «168 ժամ»

Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլի» պատգամավորները կգնա՞ն սահմանադրական կարգի տապալման. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը մինչև պատգամավոր դառնալը Նիկոլ Փաշինյանին պատկանող օրաթերթի լրագրող էր, նախաձեռնել է փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում, որոնցով նախատեսվում է (առանց չափազանցության) վերջ դնել երկրում սահմանադրական կարգին։

Ըստ նախագծի՝ Սահմանադրության փո­փոխությունները կարող են հանրաքվեի դր­վել առանց Սահմանադրական դատարանի նախնական որոշման, այսինքն՝ Ազգային ժո­ղովի իշխող խմբակցության ձայներով, բացի այդ, որպեսզի հանրապետության նախագա­հը չկարողանա ներազդել այդ ճանապարհով սահմանադրական փոփոխությունների կա­տարմանը, օրենքներից հանում են նրա լիա­զորությունը՝ ստորագրելու Սահմանադրու­թյան մեջ կատարված փոփոխությունները։ Այսինքն՝ պետության գլուխը նույնիսկ ձևական առումով իրավասու չի լինելու ստո­րագրել Սահմանադրության փոփոխություն­ները։

Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատա­րանը մինչև Սահմանադրության փոփոխու­թյունների նախագծի, ինչպես նաև հանրաք­վեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը պետք է որոշի Սահմանադրու­թյանը դրանց համապատասխանությունը։

Սահմանադրությամբ կարգավորվում է նաև Սահմանադրական դատարան դիմելու կար­գը։ Ըստ այդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմա­նադրության փոփոխությունների նախագծի հարցով Սահմանադրական դատարան դիմելը պարտադիր է Ազգային ժողովի համար։ Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի պարտականությունը վերաբե­րում է նաև այն դեպքերին, երբ խոսքը վերպետական միջազգային կազմակերպություննե­րին ՀՀ անդամակցության նամ ՀՀ տարածքի փոփոխության մասին է։

Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասում ուղիղ սահմանվում է, որ Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ կամ Սահմանադրական դատարանի մասին օրեն­քով, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածում սահմանվում է Սահմանադրական դա­տարան դիմելու կարգը, և միայն ՍԴ դիմելու մանրամասները, համաձայն Սահմանադրու­թյան 169-րդ հոդվածի 6-րդ մասի, սահման­վում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածում նշված է նաև Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմե­լու իրավունքի, այլ ոչ թե պարտականության մասին, բայց դա չի վերաբերում Սահմանադրության փոփոխություններին։

Հետևաբար, ԱԺ ոչ իրավաբան պատգամա­վորի ձեռքերով Նիկոլ Փաշինյանը փորձում է «տաք շագանակներ» հանել կրակից՝ չայրե­լով ձեռքերը։ Ակնհայտ է, որ այս փոփոխու­թյունների նպատակը մեկն է՝ շրջանցելով Սահմանադրական դատարանը, ներխուժել Սահմանադրության անցումային դրույթներ և կարգավորել ՍԴ գործող յոթ դատավորների հարցը, հետո էլ, եթե դա ստացվի, փորձել այլ փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ՝ առանց Սահմանադրական դատա­րանի։

Նախ՝ Սահմանադրության փոփոխություն­ներն առանց Սահմանադրական դատարա­նի, նշանակում է՝ Սահմանադրական դատա­րանի լիազորության յուրացում, որով դատա­րանը պետք է որոշի ցանկացած փոփոխու­թյան համապատասխանությունը Սահմա­նադրությանը։

Երկրորդ՝ Ազգային ժողովը ստանում է լիա­զորություն ցանկացած՝ Սահմանադրության մյուս հոդվածների բովանդակությանը հակա­սող փոփոխություններ կատարել Սահմա­նադրության մեջ, քանի որ ինքը յուրացրած կլինի ՍԴ լիազորությունը։

Երրորդ՝ սա էլ իր հերթին կնշանակի, որ Սահմանադրության փոփոխությունների հարցում վերանալու է իշխանությունների բաժանման սկզբունքի գործողությունը, այ­սինքն՝ տապալվելու է սահմանադրական կարգը։

Չորրորդ՝ ստացվում է, որ միջամտելով Սահմանադրության 213-րդ հոդվածը և կա­մայական որոշմամբ կարող են այդ հոդվա­ծում ամրագրել, որ, օրինակ, Սահմանադրա­կան դատարանում պաշտոնավարումը շա­րունակող ՍԴ անդամների, որոնք ընտրվել են մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը, լիազորու­թյունները դադարեցվում է, կամ նրանք հար­կադրաբար ուղարկվում են թոշակի։

Մասնագիտական շրջանակներում կաս­կած չկա, որ այս անհեթեթ նախաձեռնության ամբողջ իմաստն առանց սահմանադրական բարեփոխումների իմաստավորման, առանց հայեցակարգի, առանց հանձնաժողովի, ձևական օրենքներով, բայց փաստացի բիրտ հակասահմանադրական եղանակով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախա­տեսված եղանակով տիրանալով Սահմա­նադրական դատարանի լիազորություններից մեկին՝ փոխելն է Սահմանադրական դա­տարանի կազմը»: