Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծայրահեղ մտահոգիչ են մամուլի ազատության, քաղաքական քննադատության դեմ սկսված աննախադեպ ռեպրեսիաները, ըստ Yerkir.am-ի անդրադառնալով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին որպես մեղադրյալ ներգրավելու ՀՔԾ որոշմանը, գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
«Հենց նոր տեղեկացա, որ ՀՔԾ-ն Նարեկ Սամսոնյանին որպես ՄԵՂԱԴՐՅԱԼ վաղը 13:00-ին կանչել է հարցաքննության:
Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար:
Դուք հասկանո՞ւմ եք ուր է հասել իրավապահների բեսպրեդելը: Դուք հասկանո՞ւմ եք, որ լրատվամիջոցի դեմ սա աններելի ոտնձգություն է:
Ծայրահեղ մտահոգիչ եմ համարում մամուլի ազատության, քաղաքական քննադատության դեմ սկսված և շարունակվող անհավանական ու աննախադեպ չափերի հասնող ռեպրեսիաները, որ իրականացվում է քաղաքական իշխանության կողմից»,– ասվում է գրառման մեջ: