|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Կամավորական Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «4,750 զոհ․․․ Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե դա ինչ աղետ է բոլորիս, մեր երկրի, մեր զոհված հերոսների ընտանիքների համար։ Եվ հիմա ազգովի պետք է փոխենք մեր լուսանկարները և միայն աղոթենք Աստծո՞ւն: Անվերջ կրկնելու ենք, որ մեղավոր է նախկին իշխանությունը, որը տապալել է բանակը (ի դեպ, գրեթե 3 տարվա ընթացքում նրանցից ոչ մեկը չի բանտարկվել բանակում լայնամասշտաբ կոռուպցիոն սխեմաների համար): Ժողովուրդ, ուշքի եկեք։ Եթե այս թվերը համապատասխանում են իրականությանը, բոլոր պատասխանատուները պետք է անհապաղ կանգնեն դատարանի՝ ռազմական տրիբունալի առջև, քանի դեռ երկրում ռազմական դրություն է, և պատժվեն ռազմական դրության օրենքներով»։