Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ առաջին անգամ Ալեն Սիմոնյանը իր դեմքով (ոչ ֆեյքով) տարածեց Էդմոն Մարուքյանի ու Սերժ Սարգսյանի հայտնի եւ լուսաբանված հանդիպման նկարը որպես մեծ կոմպրոմատ ընդդեմ Մարուքյանի: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն՝ անդրադառնալով երեկ ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի բանավեճին։ Նա մասնավորապես գրել է.
«Երեկ առաջին անգամ Ալեն Սիմոնյանը իր դեմքով (ոչ ֆեյքով) տարածեց Էդմոն Մարուքյանի ու Սերժ Սարգսյանի հայտնի եւ լուսաբանված հանդիպման նկարը որպես մեծ կոմպրոմատ ընդդեմ Մարուքյանի։
Բայց ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, շատ լավ իմանալով այդ «կոմպրոմատային» իրադարձության եւ լուսանկարի մասին, ոչ վաղ անցյալում իր մյուս գործընկերների հետ միասին փակ գաղտնի քվեարկությամբ ԵԼՔ դաշինքի առաջին համար ընտրեց Էդմոն Մարուքյանին։ Սա սեփական ինքնության հետ չհաշտվելու եւ քաղաքական անցյալն ուրանալու ցցուն դեպք է: Թեպետ հասկանալի է, որ Ալենը ավելին չի կարող առաջարկել Փաշինյանին Մարուքյանի հետ բանավեճում։ Նրա ծառայությունները սահմանափակվում են այսքանով։
Ես կրկին ցավով եմ արձանագրում, որ որպես ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար չեմ կարողացել Ալենի մեջ սերմանել հետեւողականությունը սեփական անցած ճանապարհի նկատմամբ, որը եթե ստացվեր, գուցե ՔՊ վարչությունն իրեն կընտրեր որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու։ Երբեմնի գործընկերոջս վրա այդ էջը ունեցել է իր ազդեցությունը, որի հետեւանքները տեսնում ենք այս օրերին։
Հ.Գ. Մեկնաբանություններում կարող եք դիտել այն տեսանյութը, որից րոպեներ առաջ Ալենը, ով լայն ժպիտով սելֆի է անում Մարուքյանի հետ, ընտրել է Մարուքյանին որպես ԵԼՔ դաշինքի առաջին համար»: