Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները:
Դժվարանցանելի են Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Իշխանասար գյուղում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքներում առկա է բուք:
Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, Արարատի մարզի Արարատ և Տիգրանաշեն գյուղերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիայի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորիս, Սպիտակ քաղաքներում և Իշխանասար գյուղում, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում ձյուն է տեղում: