|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ձնաբքի հետևանքով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք - Քարվաճառ և Աշոցք - Տաշիր ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները և Գյումրի-Ամասիա, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Արարատի մարզում տեղում է թույլ ձյուն:
Տիգրանաշենի ոլորաններին և Սարավան գյուղում բուք է:
ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում, Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ:
Ձյուն է տեղում Սյունիքի մարզում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս և Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: