Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հյուսիսային պողոտայում՝ Հին էրիվանցու փողոցում, ՎԻՊ ավտոկայանատեղիներ են՝ տեղը 1000 դրամ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը ավագանու նիստում, երբ քննարկվում էր տնտեսվարողներին իրենց հաստատությունների առջև ծառայողական ավտոմեքենաները կայանելու թույլտվությունը երկարացնելու հարցը։
Ավագանու անդամը մտահոգություն հայտնեց, որ քաղաքապետարանը կայանատեղիները տրամադրում է, բայց վերահսկողություն չունի, իսկ ՃՈ-ում այս հարցով անգործություն է․ «Վառ օրինակը Հյուսիսային պողոտայի հատվածը։ Եվ ցավալին այն է, որ ՃՈ հերթապահ մեքենայից ընդամենը 20-30 մ հեռավորությամբ է սա տեղի ունենում։ Սա խնդրահարույց հարց է, որը օրհասական լուծման կարիք ունի»։
Մանրիկյանն ասաց, որ իրենց խմբակցությունը ուղիղ մեկ տարի առաջ՝ 2019 թ փետրվարին ևս մեկ անգամ կոչով դիմել է այն ժամանակ ոստիկանապետ Օսիպյանին, ՃՈ պետին, սակայն, մնացել է անարձագանք։
«Եվ այսօր ես նայում եմ ձեր տրամադրած ցուցակը, որ պետք է երկարացնեք իրենց կայանելու իրավունքը, ուղղակի երեկ երեկոյան ես այցելել եմ մի շարք տնտեսվարող սուբյեկների և համոզվել, որ իրենց խանութների կամ օբյեկտների առջև ավտոմեքենաները կայանած են ոչ սահմանված կարգով, այսինքն, դե ֆակտո մենք ունենք խախտում և մենք հիմա երկարացնում ենք իրենց այդ վարձակալության պայմանագրերը»,-ասաց նա՝ կոչ անելով դեմ քվերակել։
Մանրամասն՝ տեսանյութում․