Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամենաբարձր աստիճանով քարոզչական մեքենան գործի է դրվել՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխության հանրաքվեի ժամանակ «Այո» ասելը քարոզող գրառումներն ու հայտարարությունները։
«Քարոզչությունը ոչ միայն մեկնարկել է, այլև պրն․ Փաշինյանը ֆեյսբուքյան էջով հայտարարություն արեց»,-նկատեց նա։
Իրավաբան պատգամավորը նշեց, որ հանրապետության նախագահին Սահմանադրությունը իրավունք էր վերապահում հանրաքվե անցկացնելու մասին ԱԺ որոշումը ներկայացնել ՍԴ, բայց նա նախընտրեց այդ ճանապարհով չգնալ։
ԱԺ պատգամավորները ևս իրավունք ունեն դիմելու ՍԴ, այդ թվում՝ ԱԺ որոշումները վիճարկելու հայցով, բայց դրա համար անհրաժեշտ է պատգամավորների 1/5-ի ձայնը։
««Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը պարզ էր քվեարկության արդյունքից։ Խմբակցության հատուկ նիստ ենք գումարելու, որից հետո կհայտարարենք՝ ինչպես պետք է վարվենք հանրաքվեի օրվա հետ կապված»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որով մտադիր է դադարեցնել ՍԴ 7 անդամի լիազորությունները։ Փոփոխությունը վերաբերում է Սահմանադրության 213 հոդվածին։ Գործող հոդվածը սահմանում է. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը։ Մինչդեռ նախագիծն առաջարկում է հետևյալ փոփոխությունը. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»։
Մանրամասն՝ տեսանյութում․