Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանը կիրակի օրը իրականացրել է սեփական արտադրության «Զաֆար» արբանյակը կրող հրթիռի արձակումը, սակայն նրան չի հաջողվել դուրս գալ երկրի ուղեծիր: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնել է իրանական պետական հեռուստաընկերությունը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը:
««Սիմորգ» կրող հրթիռը հաջղության տիեզերք է դուրս բերել «Զաֆար» արբանյակը, սակայն նրան չի հաջողվել անհրաժեշտ արագությունը ձեռք բերել՝ երկրի ուղեծիր դուրս գալու համար», - նշված է հայտարարության մեջ:
Իրանը մտադիր է մոտ ապագայում արձակել նոր «Զաֆար-2» արբանյակը: Այդ մասին հայտարարել է երկրի Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին՝ անդրադառնալով հրթիռի անհաջող արձակմանը. հայտնուկ է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Նախարարը նաև տիեզերական ոլորտում խնդիրների պատճառն այն է, որ երկրի վրա գործադրվում են պատժամիջոցներ՝ արբանյակներ և կրող հրթիռներ արտադրելու համար, և ոչ-ոք չի տրամադրում անհրաժեշտ տեղեկություններ և տեխնոլոգիա: