|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Փետրվարի 1-ին Իրանի Իսլամական Հանրապետությունը հաջողությամբ տիեզերք է արձակել Zoljanah արբանյակակիրը: Այս մասին փետրվարի 2-ին հայտնել է Իրանական օդատիեզերական կազմակերպության մամուլի խոսնակ Ահմադ Հոսեյնին. հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ըստ Հոսեյնիի՝ հետազոտական արբանյակակիրն առաջին անգամ գործարկվել է Իրանի պինդ վառելիքով ամենահզոր շարժիչի տեխնոլոգիայի միջոցով:
«Այս գործարկման ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, որ երկիրն այժմ տիրապետում է պինդ վառելիքով ամենահզոր իրանական շարժիչ ստեղծելու տեխնոլոգիային` ավելի քան 750 տոննա ուժգնությամբ»,- նշել է նա:
«Արբանյակակրի հիմնական բնութագրերն են՝ ծախսերի կրճատումը, նպատակներին հասնելու արագության բարձրացումը և շարժական հարթակից գործարկման հնարավորությունը», - ընդգծել է Հոսեյնին:
Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին տիեզերական տեխնոլոգիաների ազգային օրվա կապակցությամբ ուղերձում ասել էր, որ երկիրը ցույց է տվել իր ներուժը գիտության և տեխնոլոգիայի ոլորտում։