| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ադրբեջանական առաջին` հեռուստահաղորդակցման Azerspace արբանյակի արձակումը տեղի կունենա այս գիշեր. հայտարարել է Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության կայքին տված հարցազրույցում:
Ըստ նրա` արբանյակը ստացիոնար ուղեծիր դուրս կբերվի Հարավային Ամերիկայում գտնվող Կուրու կայանից` ֆրանսիական Arianespacе ընկերության միջոցով. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Արեւելյան Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, ԱՊՀ-ի, Կենտրոնական եւ Արեւելյան Ասիայի երկրները ընդգրկող արբանյակը մեր երկրի համար կապահովի ինտերնետային եւ այլ տեսակի կապ, հեռուստահեռարձակում»,- նշել է նախարարը:
Ավելի վաղ Աբասովը հայտնել էր, որ նախագծի ընդհանուր արժեքը մոտ 230 մլն դոլար է, ներառյալ` արբանյակի` 17 մլն դոլարի ապահովագրությունը: Ենթադրվում է, որ արբանյակի շահագործման ծախսերը կկազմեն 600-650 դոլար: