|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այն, որ Սահմանադրության փոփոխությունները չէին ընդունվելու ԱԺ-ում, կանխատեսել էի վերջին հարցազրույցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
«Այն, որ նախապատվությունը տրվելու է հանրաքվեին, ինչը նախատեսված է Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչի մասին ևս ակնարկել էի, բոլորովին այլ ենթատեքստ ունի։ Խոսքն այն մասին է, որ եթե ԱԺ-ն ՀԱՄՈԶՎԱԾ Է ԻՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՄԵՋ և ձգտում է ընդունել Սահմանադրության փոփոխությունները, ապա դրան կարող է հասնել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-րդով։ Եթե հնարավոր չի լինում հասնել արդյունքի, ապա ԱԺ-ն կարող է արդեն ձայների նվազ քանակով՝ 3/5-րդով, նախագիծը դնել հանրաքվեի։ Հիմա առաջարկվում է ինքնատիպ լուծում. ԱԺ-ն միտումնավոր չի հավաքում Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ ձայներ, որպեսզի միտումնավոր հանրաքվե կայանա։ Կկայանա՞, արդյոք, այդ հանրաքվեն, համոզված եմ, որ՝ ոչ»,- գրել է նա: