|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինձ երեք հարց է հետաքրքրում.
- Ո՞վ էր պատերազմից առաջ առաջարկել, ով էր հետո թույլ տվել, որ բրիտանական կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքներ կատարեր, այն էլ հենց այն վայրերում, որտեղով հետո ադրբեջանական զորքերը ճեղքեցին պաշտպանությունն ու առաջ գնացին։
- Արդյո՞ք ճիշտ է, որ ՄԱԿ-ի գրասենյակից ասել են, որ Հայաստանի կառավարությունն իրենց պաշտոնապես չի դիմել, որ իրենք կազմակերպեն Արցախ սնունդ ուղարկելու գործընթացը։
- Ինչո՞ւ են ՔՊ-ականները համոզված, որ իրենք կարողանալու են մեր միջավայրում հանգիստ ապրել»։