կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-05 21:45
Հասարակություն

10 ցուցում՝ հյուրանոցներին․ ԱԱՏՄ-ն հորդորում է վիրուսի կանխարգելման քայլեր ձեռնարկել

10 ցուցում՝ հյուրանոցներին․ ԱԱՏՄ-ն հորդորում է վիրուսի կանխարգելման քայլեր ձեռնարկել

Հայաստանում հյուրանոցներին հորդորում են կորոնավիրուսի կանխարգելման քայլեր ձեռնարկել: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տասը ցուցում է հրապարակել, որոնք անհրաժեշտ են վարակի ներթափանցումը թույլ չտալու համար:

«Հաշվի առնելով, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը համարվում է համաճարակային անբարենպաստ երկիր կորոնավիրուսի 2019-nCoV ենթատեսակով հարուցված վարակի ներթափանցման տեսանկյունից՝ ԱԱՏՄ-ն հայաստանյան հյուրանոցների ղեկավար կազմերին հորդորում է պատշաճ համաճարակաբանական հսկողություն իրականացնելու նպատակով հիվանդի հայտնաբերման կամ կասկածելի դեպքերում մի շարք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։

Մասնավորապես՝ անհրաժեշտ է՝

  1. Հիվանդի կամ կասկածելի դեպքի վերաբերյալ տալ շտապ հաղորդում՝ հրավիրված բժշկի կողմից՝ սահմանված կարգով:
  2. Ապահովել հրավիրված բժշկի կողմից հիվանդին ցուցաբերվող բժշկական օգնությունը՝ մինչև շտապ օգնության ժամանումը։
  3. Արգելել կողմնակի անձանց մուտքը հիվանդի սենյակ հյուրանոցային համար։
    4. Հիվանդին ժամանակավորապես մեկուսացնել հյուրանոցային համարում՝ մինչեւ նրա հոսպիտալացումը։
    5. Հյուրանոցային համարում փակել դռները և պատուհանները, անջատել օդափոխության համակարգը։
  4. Պարզել հիվանդի՝ հյուրանոցում և դրանից դուրս բոլոր շփումները, կազմել հիվանդի հետ շփված անձանց անվանացանկ։
  5. Հիվանդին շտապ օգնության մեքենայով տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդանոց տեղափոխումն արգելել հանրային տրանսպորտով, այն կազմակերպել շտապ օգնության մեքենայով կամ առանձին մեքենայով, հնարավորության դեպքում հիվանդին տեղափոխելու ժամանակ մեքենայի պատուհանները բացել:
  6. Խորխով կամ այլ արտազատուկներով աղտոտված մակերեսները մշակել կենցաղային ախտահանող քլոր պարունակող նյութերով: Ախտահանող նյութի նոսրացումը՝ 1:99 1 մաս քլոր պարունակող նյութ: 99 մաս ջուր հարաբերակցությամբ:
  7. Վարակի հաստատման դեպքում՝ հիվանդի տեղափոխումից հետո, չթույլատրել հիվանդի համարից պարագաների դուրս բերումը՝ մինչև եզրափակիչ ախտահանման իրականացումը։
  8. Հիվանդին հոսպիտալացնելուց հետո հիվանդի այցելած բոլոր շինություններում կազմակերպել և իրականացնել եզրափակիչ ախտահանում, որից հետո աշխատել սովորական ռեժիմով»: