|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ուղեկցությամբ շրջանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի և «Ռոստոմ» կոմիտեի անդամների, հունվարի 28-ին այցելել է Էնսինոյի Ֆերահյան Ազգային վարժարան և հանդիպել 11-12-րդ դասարանների աշակերտների հետ:
ԳՄ ներկայացուցիչը ներկաներին շնորհավորել է Բանակի օրվա առիթով, այնուհետև հակիրճ տեղեկություններ փոխանցել Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին և պատասխանել ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Լոս Անջելեսում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը առանձին հանդիպումներ էր ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի և ՀԱԵ Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի հետ:
Այցի շրջանակներում Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի անդամ Գրիգոր Թոփալյանի և կազմակերպության տեղի կառույցի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել էր Սողոմոն Թեհլիրյանի և Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյի հայկական գերեզմանոցում ամփոփված շիրիմներին, նույն օրը ՀՅԴ Ֆրեզնոյի «Սողոմոն Թեհլիրյան» Կոմիտեության անդամների հետ քննարկել մի շարք հարցեր:

