|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մոսկվայում կարող են փակել միակ պետական հայկական դպրոցը: Այդ մասին հայտնել է N 1650 դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Իրինա Ռուբանովան. հայտնում է Sputnik-Армения-ն:
Դպրոցը հիմնվել է 1989-ին` Սպիտակի երկրաշարժից հետո, որպեսզի Մոսկվայում բուժվող երեխաները կարողանան շարունակել ուսումը:
Ռուբանովան ասել է, որ հայկական դպրոցը մտադիր են միացնել տեղի մոսկովյան դպրոցին, ինչպես նաև պահանջում են ֆինանսավորում գտնել: Նրա խոսքով`դպրոցն արդեն դիմել է Ռուսաստանի հայերի միությանը և հայկական այլ կազմակերպությունների, սակայն` ապարդյուն:
Նշվում է, որ ՀՀ կրթության նախարարությունն արել է հնարավորը այդ հարցում` պատրաստակամություն հայտնելով դպրոցի բազայի վրա ապահովել Երևանի և Մոսկվայի միջև կրթական նախագծերի իրականացում, մասնավորապես` ուսումնամեթոդական և կադրային ապահովման հարցերում:
Դպրոցի ճակատագիրը պետք է որոշվի մինչև 2017-ի հունվարի 1-ը: