կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-30 14:42
Իրավական

Կառավարության հետ հնարավոր է լեզու գտնել. Արծվիկ Մինասյանը` առևտրականներին հուզող խնդրի մասին

Կառավարության հետ հնարավոր է լեզու գտնել. Արծվիկ Մինասյանը` առևտրականներին հուզող խնդրի մասին

Արդեն հայտնել ենք, որ այսօր` ժամը 18:30-ին, ԱԺ-ում նախատեսված է արտահերթ նիստ, որտեղ պետք է քննարկվի առևտրականներին հուզող խնդիրը`  «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Սակայն հնարավոր է` ՀՀԿ-ական պատգմավորները չմասնակցեն, և նիստը տեղի չունենա:

 

Այսօր yerkir.am-ի լրագրողը ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կանեն, եթե ՀՀԿ-ականները բոյկոտեն նիստը:

 

«Պետք է շարունակել նույն ոգով նույն պահանջներն առաջադրել: Կարող ենք ուսումնասիրել նաև պատգամավորների չմասնակցելը սահմանադրական կարգով բողոքարկելու հնարավորությունը»,- ասաց նա: Պատգամավորը հիշեցրեց, որ ՍԴ-ն դեռևս 2013-ի իր որոշմամբ սահմանել է, որ պատգամավորները պարտավոր են մասնակցել քննարկումներին` անկախ նրանից` ինչպես կքվեարկեն: «Մենք պետք է փորձենք հասնել ամրագրված այս պահանջի իրացմանը»,- նշեց նա:

 

Մինասյանը կարևորեց նաև այս խնդիրը կառավարության հետ քննարկելու հարցը: «Ես կարծում եմ, որ հնարավոր է կառավարության հետ աշխատել և փոփոխություններ առաջարկել: Կառավարության առանձին ներկայացուցիչներ ևս պատկերացնում են խնդրի բարդությունը, սակայն տարբերություններ կան առաջարկված լուծումների մեջ: Հնարավոր է կառավարության հետ լեզու գտնել և,  մինչև արդյունավետ լուծում գտնելը, գոնե որոշակի ժամկետով կասեցնել օրենքի կիրառումը:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: