Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլ Փաշինյանը շարունակում է «100 փաստ» ասուլիսը։ Ինչպես հաղորդում է Yerkir.am-ը , Փաշինյանն անդրադարձել է վարորդների 9 բալանոց համակարգին՝ նշելով. «Նախկին համակարգն ասում էր՝ էլի տուգանվիր, էլի տուգանվիր, էլի տուգանվիր, ինչքան շատ, այնքան լավ։ Հիմա երթևեկության կանոնները խախտելու տուգանքի առավելագույն չափը 29 հազար դրամ է։ Խախտումները 1-9-ը բալ են։ Մենք քաղաքացուն ասում ենք՝ երբ ուրիշների կյանքի համար սպառնալիքներ չեք ստեղծի, մեքենա վարելու Ձեր իրավունքը կվերականգնենք»։
Փաշինյանը կարևորել է զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի իրականացումը։ Ասել է, որ գործընկերների կողմից իրականացվում է ավելի քան 40 զորամասերի պարենավորումը։ Մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել է մեղր, ճարպ, սխտոր և սև պղպեղ։ Համազգեստի և ճտքավոր կոշիկների ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։ «Բարելավվում է ոչ միայն զինծառայողների սնունդը, այլև ծնողների սոցիալական վիճակը,- նշել է Փաշինյանը՝ ավելացնելով,- ծնողներն այլևս գումար չեն ծախսում իրենց զինվոր որդիների համար։ Ծնողների հանձնուկների ծավալն է նվազում, բայց ի՞նչ պայմաններում է հնարավոր հայ մայրիկին համոզել, որ նա իր փակած մուրաբայից իր զինվոր որդուն չուղարկի։ Խոսքը դրա մասին չէ»։
Փաշինյանը գլխավոր ձեռքբերում է համարել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ «Այն հայկական լոբբիստական կազմակերպությունների, դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների համադրման արդյունք է»,- ասել է նա։