Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ վստահեցրել էր, որ մոտակա 2-3 օրվա ընթացքում շատ ու շատ մանրամասներ հայտնի կդառնան` թե Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկի, թե` Արցախում եւ մեր երկրի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, Ալեն Սիմոնյանի կողմից անոնսավորված օրը եկել է: Եվ թեպետ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ քառօրյա նիստերը, սակայն իշխանական կուլիսներում պնդում են, որ այսօր կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանը թեժ է լինելու:
Մասնավորապես` բոլորը սպասում են բանակցությունների ընթացքի մասին Նիկոլ Փաշինյանի կողմից խոստացված ելույթին, որը վճռորոշ նշանակություն կունենա Արցախի ճակատագրի հնարավոր սցենարի եւ ընդդիմության ավելի հստակ գործողությունների համար: Այս ամենը կանխատեսել է նաեւ խորհրդարանական ընդդիմությունը` հարցուպատասխանին մասնակցելու փոխարեն` շտապելով մեկնել Արցախ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում