կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-16 10:46
Հասարակություն

Կենտրոնում և Արաբկիրում 24 ժամ ջուր չի լինի

Կենտրոնում և Արաբկիրում 24 ժամ ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Արղության, Հ.Սահյան, Սևքարեցի Սաքոյի, Հ.Էմինի, Մանուշյան, Այգեկցու, Ա.Խաչատրյան, Ռիգայի, Թավրիզյան, Բակունցի, Գյուլբեկյան, Կասյան, Երզնկյան, Քեռու, Սեպուհի, Բարբյուսի, Սևաստոպոլյան, Հ.Հակոբյան, Այգեձորի, Աբ Աբգար Թագավորի փողոցների՝ ամբողջությամբ, Վ.Փափազյան փող. 2-րդ և Կիևյան փող. 2-րդ նրբանցքների, Բաղրամյան պողոտայի 21-ից 89, Կոմիտասի պող. 1-ից 22, Վ.Փափազյան փող. 21-ից 32, Վաղարշյան փող. 17-ից 26, Սունդուկյան փող. 1-ից 18, Հր.Քոչար փող. 1-ից 10, Ա.Ավետիսյան փող. 1-ից 20, Վ.Համբարձումյան փող. 1-ից 7, Գուլակյան փող. 1-ից 21, Օրբելի փող. 1-ից 14, Կիևյան փող. 18-ից 32 շենքերի և անհատականտնատիրությունների, Օրբելու անվ. ֆիզիոթերապիայի ինստիտուտի ջրամատակարարումը:

Նույն օրը ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 10.00-ն կդադարեցվի  Կենտրոն վարչական շրջանի՝ Իսրայելյան փող. 43, Պարոնյան փող. 11-ից-40, Սարյան փող. 22, 24, 26 համարների` իրենց կոտորակներով, Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի, Կոնդ և Ձորագյուղ թաղամասերի, Սիմեոն Երևանցու, Ռուսթավելու, Սբ.Հովհաննեսի, Ֆրիկի, Պռոշյան, Ձորափի փողոցների, «Նաիրի» բժշկական կենտրոնի և 3-րդ կլինիկական հիվանդանոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: