|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է, որ իրենք հագեցած աշխատանք են տանում: Միևնույն ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ իր այցն Իսրայել կծառայի երկկողմ հարաբերությունների շահերին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մենք պարբերաբար շատ հագեցած աշխատանք ենք տանում վարչապետի հետ, և համոզված եմ, որ դա կօգնի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Եվ, իհարկե, մենք այսօր մեծ առաքելություն ունենք հիշելու Հոլոքոստի զոհերին»,- ասել է ՌԴ նախագահն ու շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետին և նրա կնոջը հրավերի և հյուրընկալության համար:
Հավելվում է, որ Ռուսաստանի նախագահը ծաղկեփունջ է նվիրել Նեթանյահուի կնոջը, կարճ շփում է ունեցել վարչապետի հետ և գրառում է կատարել հյուրերի մատյանում:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը Իսրայել է ժամանել հունվարի 23-ին` «Պահպանում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակը, պայքարում ենք հակասեմականության դեմ» խորագրով համաժողովի գլխավոր հյուրի կարգավիճակով:
Ըստ նախնական պլանի՝ Պուտինիչ այցը նախատեսված էր երկու օրով, բայց կապված Ռուսաստանի կառավարության փոփոխության հետ` այցը կրճատվել է և դարձել մեկօրյա: