կարևոր
4729 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-14 13:14
Քաղաքական

Ադրբեջանցի պատգամավորը Հայաստանը ամբողջությամբ զինաթափելու կոչ է անում. սա հիշեցնում է ՊԲ-ն զինաթափելու մասին կոչերն ու տարվող քարոզչությունը․ Հայրապետյան

Ադրբեջանցի պատգամավորը Հայաստանը ամբողջությամբ զինաթափելու կոչ է անում. սա հիշեցնում է ՊԲ-ն զինաթափելու մասին կոչերն ու տարվող քարոզչությունը․ Հայրապետյան

Ադրբեջանցի պատգամավորը Հայաստանը ամբողջությամբ զինաթափելու կոչ է անում։ Սա հիշեցնում է ՊԲ-ն զինաթափելու մասին կոչերն ու տարվող քարոզչությունը։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

««Արևմուտքը փորձում է վերսկսել հակամարտությունը, որն արդեն ավարտվել է՝ նպատակ ունենալով ազդեցություն ձեռք բերել տարածաշրջանում։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Եվրամիությունը այս գործընթացում մտահոգված չեն միջազգային իրավունքով կամ Հայաստանի ազգային շահերով։ Ադրբեջանը միակ պատնեշն է Արևմուտքի խաչակրաց արշավանքի դեմ, որը ձգտում է հակամարտության ևս մեկ թեժ կետ ստեղծել Հարավային Կովկասում Ուկրաինայից և Մերձավոր Արևելքից: Բաքուն վճռական է թույլ չտալ, որ իր տարածաշրջանը դառնա տարբեր կենտրոնների միջև հակամարտությունների կիզակետ՝ օգտագործելով սեփական ուժն ու հնարավորությունները։ Հետևաբար, Հայաստանի ամբողջական զինաթափումը հրամայական է դարձել՝ կանխելու համար տարածաշրջանը հակամարտությունների գոտի դառնալուց, կանխելու ապագա հնարավոր սպառնալիքները և պահպանելու խաղաղության և վստահության ամրապնդման գործընթացները», նման հայտարարություն արել է ադրբեջանցի պատգամավոր Բահրուզ Մամեդովը։

Զավեշտի է հասնում, երբ տարածաշրջանում սպառնալիք դարձած Ադրբեջանը, որը ապահովել է Իսրայելի մուտքը տարածաշրջան, տեղակայել Իսրայելին Իրանի քթի տակ, որը ռուսական գազը վերցնում վաճառում է նույն Արևմուտքին, թիրախավորում է Հայաստանը ու խոսում զինաթափման մասին։ Ի՞նչ տարբերություն այս հռետորաբանության ու Արցախի ՊԲ-ին զինաթափելու հռետորաբանության միջև, բացարձակ ոչ մի․․․

Արցախի պատվար ու մեջք լինելը չհասկացանք, դրա համար էլ այսօրվան ենք»։