Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Կա՛մ դուք լուրջ չեք ընդունում ձեր քաղաքական ղեկավարի խոսքերը, կա՛մ չեք կարդացել, կա՛մ էլ նա ստում է․ ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նշենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ՏԻՄ մարմիններին առնչվող նախագծով, որով դրա հեղինակ իշխանական պատգամավորներն առաջարկում են՝ վարչապետը պետք է ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակի այն համայնքներում, որտեղ համայնքապետեր չեն ընտրվել։
Խամոյանը նշեց, որ մեկ շաբաթ է՝ չի կարողանում գտնել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
«Մարդն էս ամբիոնից խոստում է տալիս, ասում է՝ կարող եք գալ, ծանոթանալ այն նամակին, որն ուղարկել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին և առաջարկություններին ու պատասխաններին։ Կրկնում եմ՝ մեկ շաբաթ է՝ չեմ կարողնում գտնել Արարատ Միրզոյանին, որ ծանոթանամ այդ փաստաթղթերին»,- ասաց պատգամավորը։